Բաժիններ՝

Պայթյուն է որոտացել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում

Պայթյուն է որոտացել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հաղորդվում է Facebook-ում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական էջում:

«Ժամը 3-ն անց 30 րոպեին 6-րդ զինանոցի պետից տեղեկատվություն է ստացվել, որ Չեռնիգովի մարզի Իչնյա բնակավայրի շրջանում պայթյուն է տեղի ունեցել տեխնիկական տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ: «Օպերատիվ խումբը՝ գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ, մեկնել է պատահարի վայր:

Համապատասխան սահմանափակիչ միջոցներ են ձեռնարկվում Չեռնիգովի մարզի ամբողջ տարածքում եւ սահմանի երկայնքով»,- նշվում է փաստաթղթում: Այրվող պահեստի վտանգավոր շրջանից տարհանված է մոտավորապես 10 հազար մարդ, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Բացի այդ, «ժամը 04:22-ից օդային տարածությունը փակված է 20 կմ շառավղով, երկաթուղային ու ավտոմոբիլային երթեւեկությունը կանգնեցված է»: Պատահարի վայր են ուղարկվել ծառայության անձնակազմի 220 մարդ եւ 60 միավոր տեխնիկա: 6-րդ զինանոցի տարածքը կազմում է մոտավորապես 682,6 հեկտար, դրանից տեխնիկական տարածքը՝ 402 հեկտար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս