Բաժիններ՝

Մակեդոնիայի վարչապետը խորհրդարանին կոչ է արել քվեարկելու երկրի վերանվանման օգտին

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը երկրի Ժողովի (խորհրդարանի) պատգամավորներին կոչ է արել քվեարկելու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին՝ ըստ երկրի վերանվանման վերաբերյալ Հունաստանի հետ կնքված պայմանագրի՝ հանուն ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամակցման։

Նախօրյակին Զաեւի նախարարների կաբինետը հավանություն է տվել երկրի Սահմանադրության մեջ չորս ուղղում մտցնելու օրինագծին եւ դրանք ուղարկել խորհրդարանի քննարկմանը: Դրանք ենթադրում են ամբողջ տեքստում «Հյուսիսային» բառի ավելացում «Մակեդոնիա» անվան առաջ, Սահմանադրության ներածականի փոփոխում, սահմանների անփոփոխության եւ տարածքային ամբողջականության երաշխիքներ ու միջոցներ արտասահմանում սփյուռքի օժանդակման համար: Ուղղումները 10 օրվա ընթացքում պետք է քննարկի խորհրդարանի սահմանադրական հարցերի կոմիտեն, այնուհետեւ այն հանձնի լիագումար նիստին:

Փոփոխությունների ընդունման համար Զաեւի կառավարող Սոցիալ-դեմոկրատական միությանը կպահանջվի 120 մանդատներից 80-ը: Այժմ նա ունի 70 ձայն եւ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն մակեդոնական ազգային միասնության խոշորագույն ընդդիմադիր կուսակցության հետ բանակցություններ է վարում օրինագծի պաշտպանության շուրջը:

«Բոլոր պատգամավորները պատմական պարտականություն ունեն քաղաքացիների հանդեպ՝ ապահովելու Մակեդոնիայի ուղին դեպի կայունություն եւ տնտեսական բարեկեցություն: Դա դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն ուղին է, որն անցնում է մակեդոնա-հունական պայմանագրի միջով»,- հայտարարել է Զաեւը Facebook-ում: Նա հավելել է. «Պատգամավորնե՛ր, եկել է ժամանակը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս