Բաժիններ՝

Թրամփը հինգ թեկնածություն է դիտարկում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարականի վերաբերյալ Նիկի Հեյլիի հայտարարությունից հետո հինգ թեկնածություն է դիտարկում ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների ղեկավարի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 9-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նախագահը չի հրապարակել բոլոր նրանց անունները, ովքեր ներառված են ցուցակում, բայց նշել Է, որ նրանց թվում է իր նախկին խորհրդական Դինա Փաուելը: «Դինային այդ պաշտոնը դուր կգա»,- ասել է նա, նշելով, որ դիտարկում է նաեւ այլ թեկնածուներ:

Թրամփը նաեւ ընդգծել է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը չի մտնում այդ ցուցակի մեջ, սակայն ինքը պատրաստ է քննարկել նրա թեկնածությունը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հերքել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ լուրերը: Համապատասխան հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ հարմար է համարում իր դստեր թեկնածությունը մշտական ներկայացուցչի պաշտոնի համար, բայց զգուշանում է, որ նրա նշանակման դեպքում իրեն կմեղադրեն խնամիության մեջ:

Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031