Հնագետներից Ֆրեդրիկ Հիեբերթի խոսքով՝ մարմարը ծածկել է գերեզմանը, որի տակ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր և երկար գիտական ուսումնասիրություն է պահանջում պարզելը, թե որն է այն իսկական քարը, որի վրա, ավանդույթի համաձայն, դրվել է Հիսուսի մարմինը։
Բելառուսի ԱԳՆ-ի տրամադրության տակ է հայտնվել «Բելավիա» ավիաընկերության՝ Կիև-Մինսկ չվերթ իրականացնող ինքնաթիռի անձնակազմի բանակցությունների գաղտնազերծումը։ Այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը։
Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեից հետո աճի ավելի արագ տեմպեր է գրանցել, քան սպասվում էր, հայտնում է BBC-ն։
«Օրենքով գողերը» սկսել են բաժանել սպանված «հանցագործ հեղինակություն» Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) ժառանգությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դարձյալ հայտարարում է, որ դաշինքը չի որոնում հակամարտություն Ռուսաստանի հետ և չի ցանկանում նոր Սառը պատերազմ, այլ ձգտում է երկխոսության։ Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, այս մասին նա հայտարարել է նախօրեին՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆրանսիայի վարչապետ Ալեն Ժյուպեն նախկինի պես վստահորեն առաջ է անցնում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից Հանրապետական կուսակցությունից նախագահի ղեկավարի պաշտոնին առաջադրվելու պայքարում, վկայում են հարցման արդյունքները, որոնք անցկացրել է Harris Interactive ընկերությունը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացներին Ռուսաստանի միջամտությունը ամրապնդում է իրենց համերաշխությունը Եվրամիության հետ պատժամիջոցների երկարաձգման հարցում, հայտնում է RIA Novosti-ն։
Հոլիվուդի Փառքի ծառուղում ոչնչացվել է աստղը, որը նվիրված է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, գրում է Deadline-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի բողոքը՝ կապված Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ կատարելիք այցի հետ, հայտարարել է, թե երկրի նախագահը իրավունք ունի այցելել ռուսական ցանկացած շրջան, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի քան 20 ավիաչվերթ է չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններից, ևս 7-ը կիրականացվի հետաձգումով, հայտնում է TASS-ը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեց; ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են նրա կողմից»,- նշված էր գրառման մեջ:
ԱՄՆ-ն առաջին անգամ զերծ է մնացել ՄԱԿ-ի ամենամյա բանաձևի դեմ քվեարկությունից, որը կոչ է անում դադարեցնել Կուբայի տնտեսական բլոկադան, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ծննդյան կապակցությամբ շնորհավորել է վերջինիս Twitter-ի իր միկրոբլոգում։
Ակադեմիկոս Վ. Պ. Մակեևի անվան հրթիռային կենտրոնը ներկայացրել է նոր զենքի առաջին լուսանկարը՝ միջմայրցամաքային բալիստիկ «Սարմատ» հրթիռը, որը ստացել է «Սատանա-2» հրթիռը անվանումը։ Այս մասին հայտնում է կենտրոնի կայքը։
Տնտեսական ճգնաժամը ստիպել է Ռուսաստանի ֆինանսների նախարարությանն անել մի բան, ինչը չէր արվել անցած դարի 90-ականների ճգնաժամից՝ սկսել վաճառել պետական հիմադրամի ոսկու և ալմաստի պաշարները։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը խնդրել է նրան ներել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Մալիք Օբամայի կարծիքով՝ Ասանժն ընդամենը հրապարակել է նամակագրությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է 2016թ. առավելագույն մակարդակին, վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները:
Իտալիայում հոկտեմբերի 26-ին իրար հաջորդող միանգամից երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջինը եղել է 5.4 մագնիտուդ հզորությամբ, երկրորդը՝ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է իտալական ANSA գործակալությունը:
Մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը (Human Rights Watch) կոչ է անում Թուրքիային հրաժարվել արտակարգ իրադրության պայմաններում ոստիկանությանը տրված իշխանության հավելյալ լծակներից։ Այն նաեւ կոչ է անում այս երկրի կառավարությանը՝ ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ հետաքննիչին տալ Թուրքիա այց կատարելու արտոնություն։
Օբաման գոհունակություն է հայտնել ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիային միանալու հարցով Թուրքիայի և Իրաքի միջև երկխոսության առկայության առնչությամբ:
Ռմբակոծումները դադարեցնելու մասին տեղեկությունները դեռեւս չեն հաստատվել։ Հայտարարությունը նույնիսկ հակասում է Մեծ Բրիտանիայից գործող Մարդու իրավունքների հարցերով Սիրիայի դիտակ կազմակերպության դիտորդներից ստացված տեղեկություններին։ Կազմակերպությունը հաղորդում է շաբաթ օրը վերսկսված օդային գրոհների մասին։
Իրաքյան բանակը ԱՄՆ-ի և այլ երկրների աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը դեպի Մոսուլ, որը վերջին երկու տարիների ընթացքում հանդիսանում է կարևոր հենարան, «Իսլամական պետություն» խմբավորման և այսպես կոչված «խալիֆայության» համար, որը իր կենտրոնն է հռչակել սիրիական Ռաքքա քաղաքը: Մոսուլի անկման պարագայում Ռաքքան կլինի հաջորդը:
Հետազոտության համաձայն, 20-րդ դարասկզբին տղամարդիկ կանանցից երկու անգամ (ավելի ճիշտ 2,2 անգամ) ավելի հաճախ էին ալկոհոլ օգտագործում, կանանցից երեք անգամ ավելի հաճախ էին հարբեցողությամբ զբաղվում եւ, համապատասխանաբար, 3,6 անգամ ավելի հաճախ էին վաստակում ալկոհոլի հետ կապված լուրջ հիվանդություններ, օրինակ՝ լյարդի ցիռոզ:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավ ր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի:
Սիրիական բանակը շարունակում է հարձակումը ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Հալեպի հարավարևմտյան մասում գտնվող շուկայի շրջանում:
Միջազգային կազմակերպությունները պահանջել են Ադրբեջանին հեռացնել Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն նախաձեռնության (EITI) անդամ երկրների ցուցակից:
Այդ ցանկում կա մի անսպասելի անուն՝ թուրք ամերիկացի Մուխտար Քենթը, որը «Կոկա-կոլա» ընկերության նախագահն է: Նրա հայրը՝ Նեժդեթ Քենթը, եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում, որտեղ էլ ծնվել է Մուխտարը: Նա սովորել է Թուրքիայի Մերսին քաղաքի միջնակարգ դպրոցում: Ինչպես արդեն գիտենք, Քլինթոնը որպես իր մրցապայքարի գործընկեր ընտրեց ոչ թե Մուխտար Քենթին, այլ Թիմ Քեյնին…
Հրապարակվել է նորարարական կենտրոնից Մեդվեդևի տարհանման տեսանյութը:
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ավիահարվածներ հասցնել Հալեպին։ Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնական Հումա Աբեդինը նախընտրական շտաբի աշխատակիցներին գրել է այն մասին, որ Քլինթոնի «գլխի հետ մի բան այն չէ»։