Ուկրաինայի Ռադայի կայքում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանձնարարությամբ հրաման է տեղադրվել, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 31-ից Ռուսաստանի դեմ ուկրաինական նոր պատժամիջեցներն ուժի մեջ են մտնում։
Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման դեպքերը կրճատելու համար:
Հռոմի Սուրբ Պողոսի տաճարը տուժել է երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ինչպես հայտնում է իտալական АNSА գործակալությունը, տաճարը փակ է այցելությունների համար:
Եվրամիությունն ու Կանադան համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի վերաբերյալ (CETA), հայտնում է BBC-ն:
Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մշտական առկայության պայմաններում Միացյալ Նահանգները որոշում է կայացրել երկրից հեռացնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցներին:
Վաշինգտոնը եւ Լոնդոնն իրենց հիստերիկայով հրապարակային վիրավորանքների են հասնում Սիրիայի իրադրության առնչությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լեհ ակտիվիստների հետ հանդիպմանը զինվորական ապուր է կերել՝ օղու հետ, հայտնում է RT-ն:
Կենտրոնական Իտալիայի հազարավոր բնակիչներ, որտեղ նախօրեին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, գիշերել են բաց երկնքի տակ՝ վրաններում, ավտոմեքենաներում կամ ժամանակավոր կացարաններում, հայտնում է BBC-ն:
Մոսկվայում կյանքի 102-րդ տարում մահացել է թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը:
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում երկու անչափահասների վրա հարձակումը, ինչի հետևանքով 1 մարդ մահացել էր:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում ներկայացումը դադարեցվել է, երբ ինչ-որ մեկը փոշի է շաղ տվել նվագախմբի փոսի մեջ, հայտնում է New York Post-ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրներին:
Վրաստանի Մառնեուլի շրջանում ծեծել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դիտորդին:
ԱՄՆ Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների ոստիկանությունը կալանավորել է 3 մարդու, որոնք մեղադրվում են ԱՄՆ նախագահական արտահերթ ընտրությունների գործընթացում խարդախություններ կատարելու մեջ:
Գրոհայինները թունավոր գազով արկերով գնդակոծել են Սիրիայի կառավարական զորքերի և աշխարհազորայինների դիրքերը Հալեպի հարավարևմտյան շրջանում՝ ռազմական ակադեմիայի շրջանում:
Երկրում ջրհեղեղի առաջացման պատճառը հորդառատ անձրևներն են:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում «Քրդական աշխատավորական» կուսակցության անդամները հարձակում են իրականացրել ոստիկանական ավտոմեքենայի վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայում 10131 պետծառայող է աշխատանքից հեռացվել, որոնք մեղադրվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեջ:
Անհայտ անձինք խաբեությամբ ներթափանցել են Թբիլիսիի Մտածմինդա շրջանի ընտատեղամաս և պատճենել ընտրողների ընտրացուցակները՝ անձնական տվյալներով, հայտնել է Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն ճեպազրույցում:
Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս իսլամի պատմության հետազոտությունում ունեցած ավանդի համար:
Գերմանիայում դիտվում է թեթև զենքի և ինքնապաշտպանական միջոցների վաճառքի բում:
Հզոր երկրաշարժը, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան Իտալիայում, զգալի վնասներ է պատճառել ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնի հարևանությամբ գտնվող շրջաններին:
Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ներկայացուցիչների առաջին հանդիպումը նավթ արդյունահանող մյուս երկրների պատվիրակությունների հետ, որոնք քննարկել էին արդյունաբերության հնարավոր կրճատումները, ավարտվել են առանց կոնկրետ պայմանավորվածությունների:
ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ խորապես մտահոգված է Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) որոշմամբ, որը որոշել է հետաքննություն վերսկսել՝ կապված իր անձնական փոստը գաղտնիք պարունակող նամակագրության համար օգտագործելու հետ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաման է տվել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների ընտանիքների բոլոր անդամներին լքել Թուրքիան:
Մի քանի տասնյակ մարդ է զոհվել սաուդյան կոալիցիայի ավիահարվածների հետևանքով, որը հասցվել է Եմենի՝ հուսիթների վերահսկողության տակ գտնվող նավահանգստային Խոբեյդա քաղաքին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն արդեն 13 օր է՝ չեն թռչում Հալեպի երկնքում:
Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
Վրաստանում այսօր մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը:
Մոլդովայում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, 20 տարում առաջին անգամ մեկնարկել են նախագահի ուղղակի ընտրությունները: Նախագահն ընտրվելու է համազգային քվեարկության միջոցով: