Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժություններին մասնակցող զինվորականների թիվը հասել է 50 հազարի

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավախումբը՝ Harry Truman ավիակրի գլխավորությամբ, Նորվեգիայում կմասնակցի Trident Juncture զորավարժություններին. այսպիսով, վարժանքներում գործի դրված զինվորականների թիվը հասել է 50 հազարի:

Այդ մասին հոկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ջեյմս Ֆոգոն, որը միաժամանակ գլխավորում է Նեապոլում (Իտալիա) ՆԱՏՕ-ի ուժերի միացյալ հրամանատարությունը։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ ավիակիր խումբը՝ Harry Truman-ի գլխավորությամբ, կմասնակցի Trident Juncture զորավարժություններին: Դրա անձնակազմի թվաքանակը ավելի քան 5 հազար է: Վարժանքներին արդեն մասնակցում Է 45 հազար մարդ, 45 պլյուս 5, ինքներդ կարող եք հաշվել»,-ասել է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031