
Միլիոնավոր եգիպտացիների տուգանք է սպառնում ընտրություններին չներկայանու համար

Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտում է այս տարվա մարտին նախագահի ընտրություններում չքվեարկած ընտրողների ցուցակների պատրաստումը՝ գլխավոր դատախազություն հանձնելու համար:
Այդ մասին հայտնել է «Ալ Վաթան» թերթը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ ցուցակների հանձնումը դատախազություն իրականացվում է 500 եգիպտական ֆունտի (ամերիկյան 28 դոլարի) չափով տուգանքի հետագա բռնագանձման համար յուրաքանչյուր քաղաքացուց, ով ընտրատեղամաս չի եկել առանց հարգելի պատճառի:
«Ընտրական հանձնաժողովը պարտավոր է կատարել օրենքը, տուգանքը նորամուծություն չէ, այն վերաբերում է բոլոր ընտրություններին»,- «Ալ Վաթանին» ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Լաշին Իբրահիմը: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին չի ներկայացել 34 միլիոն 823 հազար ընտրող ցուցակներում գրանցված գրեթե 60 միլիոնից: Այսպիսով մասնակցությունը կազմել է 41 տոկոսից փոքր-ինչ ավելի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: