Գերմանիայում դիտվում է թեթև զենքի և ինքնապաշտպանական միջոցների վաճառքի բում:
Հզոր երկրաշարժը, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան Իտալիայում, զգալի վնասներ է պատճառել ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնի հարևանությամբ գտնվող շրջաններին:
Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ներկայացուցիչների առաջին հանդիպումը նավթ արդյունահանող մյուս երկրների պատվիրակությունների հետ, որոնք քննարկել էին արդյունաբերության հնարավոր կրճատումները, ավարտվել են առանց կոնկրետ պայմանավորվածությունների:
ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ խորապես մտահոգված է Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) որոշմամբ, որը որոշել է հետաքննություն վերսկսել՝ կապված իր անձնական փոստը գաղտնիք պարունակող նամակագրության համար օգտագործելու հետ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաման է տվել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների ընտանիքների բոլոր անդամներին լքել Թուրքիան:
Մի քանի տասնյակ մարդ է զոհվել սաուդյան կոալիցիայի ավիահարվածների հետևանքով, որը հասցվել է Եմենի՝ հուսիթների վերահսկողության տակ գտնվող նավահանգստային Խոբեյդա քաղաքին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն արդեն 13 օր է՝ չեն թռչում Հալեպի երկնքում:
Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
Վրաստանում այսօր մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը:
Մոլդովայում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, 20 տարում առաջին անգամ մեկնարկել են նախագահի ուղղակի ընտրությունները: Նախագահն ընտրվելու է համազգային քվեարկության միջոցով:
Վերլուծաբանի համոզմամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի այս ոլորտում «Գազպրոմի» դիրքերը, ենթադրելի է, որ այս համաձայնագիրը քննարկվել է նաև ռուսական կողմի, այս դեպքում՝ «Գազպրոմի» հետ: Սա, Սիմոնովի խոսքով, ընդհանուր կերպով համաձայնեցված գործարք է:
Պենտագոնը չի կարծում, որ թվերի հանրայնացումը սպառնալիք է ներկայացնում գաղտնի ռազմական հետախուզության գործունեությանը, այնուամենայնիվ այլ տվյալներ չեն հրապարակվելու:
Կինոյի և թատրոնի ամերիկացի հայտնի դերասան, սցենարիստ Ալ Պաչինոն ընդունվել է արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբի անդամ:
«Հայաստանը ձեռնարկել է շատ կարևոր քայլ՝ ստեղծելով հատուկ պետական ընկերություն, որը զբաղվելու է իրանական գազի վաճառքով։ Հայաստանը բանակցային տարբեր ձևաչափերում (նաև էներգետիկայի նախարարի մակարդակով) Իրանի հետ նախնական համաձայնություններ ձեռք է բերել»։
«Այդ մեղադրանքները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը»,-շաբաթ օրը հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեին Շաաբանը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան գնդակոծումը:
Այս օրերին, երբ ԱՄՆ-ում հաշվված օրեր են մնացել մինչեւ նախագահական ընտրությունները, երկրի նախագահն ու Առաջին տիկինը գործուն քարոզարշավ են իրականացնում՝ հօգուտ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի։
«Ադրբեջանը փորձում է չեզոքացնել Արևմուտքի կողմից Արցախի ճանաչման գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան։
Ամերիկյան Boeing կորպորացիան ուղղահայաց թռիչքով ու վայրէջքով նոր մարդատար ինքնաթիռ է մշակում: Մոդելը քաղաքացիական կիրառման համար է, բայց անհրաժեշտության դեպքում կարող Է արդիականացվել ռազմական նպատակների համար:
Գեներալը երգի մեկնաբանությամբ հանդես է եկել կառավարական հեռուստատեսային կենտրոնի լրատվական թողարկման ընթացքում, որի հաղորդումները միաժամանակ ցուցադրվում են Թաիլանդի հեռուստատեսության բոլոր ալիքներով:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու Հարոլդ Թոմաս Մարտինը, որը մեղադրվում է գաղտնի նյութերի հափշտակման մեջ, գողացել է ամերիկացի ընդհատակյա հետախույզների անուններով տվյալները: Այս մասի հաղորդել է «Ասոշիեյթեդ պրեսը»՝ հղում անել ով դատական նյութերի:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մարդու իրավունքների խորհրդում վերընտրվելու համար Ռուսաստանը չի ստացել անհրաժեշտ ձայները:
«Եթե նկատել եք, վերջին շրջանում ու ընդհանրապես Հայաստանի պարագայում, ռուս պաշտոնյաները ցավոտ չեն ընկալում ՀՀ-ԵՄ հարաբերությունները ու բանակցությունները։ Սա կարող ենք ցուցիչ համարել, թե որքան խորը կլինեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները»,- նման կարծիք հայտնեց լեհ վերլուծաբանը։
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Եզդի երկու կանայք, որոնց հաջողվել է փախչել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գերությունից, արժանացել են Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպայի բարձրագույն՝ Սախարովի անվան մրցանակին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա պահին ոչ նպատակահարմար է համարում Հալեպի ուղղությամբ օդային հարվածների վերսկսումը, սակայն Ռուսաստանը իրավունք է վերապահում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բոլոր միջոցներն օգտագործել սիրիական բանակին աջակցելու համար:
Իրաքի զինված ուժերը դադարեցրել են հարձակումը Մոսուլի ուղղությամբ` ձեռք բերված հաջողությունն ամրապնդելու նպատակով:
Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են հատել թուրքսիրիական օդային սահմանը:
Իր ելույթի ընթացքում Միշել Օբաման հորդորել է ամերիկացիներին՝ քվեարկել Քլինթոնի օգտին եւ նրան անվանել է «իր աղջիկը»: «Հիլարի Քլինթոնն իմ ընկերուհին է»,- հավելել է նա:
Եվրասիական տնտեսական միությունը չի կարող լիարժեքորեն գործել ու ընդլայնվել, քանի դեռ պահպանվում են ներքին խոչընդոտները, այսօր հայտարարել է Ղրղըզստանի վարչապետի պաշտոնակատար Սորոնբայ Ժենբեկովը ԵՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում, հայտնում է RIA Novosti-ն։