Բաժիններ՝

Տոկիոյում կփակեն աշխարհում խոշորագույն Ձկան շուկան

Տոկիոյի Ցուկիձիի ձկան շուկան, որն ամենահինն ու խոշորագույնն է աշխարհում, անցած հանգստյան օրերին անցկացրեց վերջին աճուրդը: Այս շաբաթվա հինգշաբթի օրն այն տեղափոխվում է նոր վայր Տոյոսուի շրջանում՝ Տոկիոյի կենտրոնից շատ ավելի հեռու: Այդ մասին հայտնել է BBC-ն:

Զբոսաշրջիկների համար շուկան փակվել է սեպտեմբերի 29-ին: Առավոտյան ժամը 4-ի կողմերն ամբողջ աշխարհից մարդիկ էին ժամանում՝ տեսնելու ձկան առավոտյան աճուրդը: Շուկան տեղափոխելու որոշումը, որն 83 տարի գոյություն ուներ Ցուկիձիի շրջանում, հարուցել է ձկնորսների դժգոհությունը: Սակայն քաղաքային իշխանությունները պնդում են, որ վերջին տարիներին շատ շինություններ խարխլվել են, իսկ սանիտարական պայմանները հեռու են նորմայից:

Այժմ Տոկիոյի նահանգապետը ցանկանում է 2020 թվականի Օլիմպիադայի առթիվ մաքրել տարածքը եւ այստեղ վիթխարի չափերի կայանատեղ բացել, տարածքի հետագա ճակատագիրն առայժմ հայտնի չէ: Ցուկիձիում Ձկան շուկան բացվել է 1935 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր Ճապոնիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Օրական շուկա է այցելում շուրջ 42 հազար մարդ, իսկ դրա շրջանառությունը, ինչպես նշված է կառավարության բրոշյուրում, կազմում է մոտավորապես հազար 628 տոննա ձուկ եւ ծովամթերք՝ 1,6 միլիարդ իեն արժողությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս