
Ռուսաստանն ու Թուրքիան հստակեցրել են Սիրիայում ապառազմականացված գոտու սահմանները

Ռուսաստանն ու Թուրքիան հստակեցրել են Սիրիայի Իդլիբի նահանգում ապառազմականացված գոտու սահմանները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերշինինը:
Պայմանավորվածության համաձայն՝ Իդլիբի ապառազմականացված գոտու տարածքից պետք է դուրս հանվեն բոլոր արմատական գրոհայինները:
Ապառազմականացված գոտին վերահսկվելու են թուրքական և ռուսական պարեկային խմբերը: