
38 բնակավայրերի բնակիչների են տարհանում ուկրաինական զինանոցում տեղի ունեցող պայթյունների պատճառով

Ուկրաինայի Չեռնիգովի մարզի պետական վարչակազմը հայտնել է Իչնյայի եւ Պրիլուցկի շրջանների 38 բնակավայրերից բնակչության տարհանման մասին Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում տեղի ունեցող պայթյունների պատճառով։
Նշվում է, որ ստեղծվել է տարհանվողների ընդունման 18 կետ: Չեռնիգովի մարզի Դրուժբա ավանի մերձակայքում Ուկրաինայի պաշտպանության նախարարության վեցերորդ զինանոցի պահեստներում, որտեղ լույս հոկտեմբերի 9-ի գիշերը հրդեհ է սկսվել, գտնվում է շուրջ 88 հազար տոննա զինամթերք, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Վեցերորդ զինանոցի տարածքը կազմում է մոտավորապես 682,6 հեկտար, դրանից տեխնիկական տարածքը՝ 402 հեկտար: Շարժակազմերում գտնվում է 85 հազար տոննա զինամթերք»,-հայտնել են ծառայությունում: Գերատեսչության տվյալներով՝ պահեստի տարածքում շարունակվում են հրդեհը եւ պայթյունները՝ տարբեր ինտենսիվությամբ: Վտանգավոր գոտուց արդեն տարհանված է շուրջ 10 հազար մարդ: Զոհերի ու տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Ժամը 4:22-ից փակվել է օդային տարածությունը 30 կիլոմետր շառավղով, դադարեցվել է երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկությունը: Ժամը 5:30-ին տեղեկատվություն է ստացվել այն բնակավայրերի էլեկտրա- եւ գազամատակարարման անջատման մասին, որոնք գտնվում են հնարավոր խոցման գոտում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: