Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան Թուրքիայի իշխանություններին թույլատրել է խուզարկություն իրականացնել իր հյուպատոսությունում

Սաուդյան Արաբիան Թուրքիայի իշխանություններին թույլատրել է սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով խուզարկություն իրականացնել Ստամբուլում գտնվող իր գլխավոր հյուպատոսությունում: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ»-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան նույնպես պատրաստվում է անհետացած լրագրողի գործով հետաքննություն իրականացնել:

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Աբդել Կարիմի ալ Հարիջիին կանչել է սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման առնչությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարարը դեսպանին խնդրել էր թույլ տալ խուզարկություն իրականացնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում:

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել էր հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն նաև հոկտեմբերի 4-ին:

Հաշքաջին հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին լուր չունեն:

Հաշքաջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել:

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել:

Ջամալ Հաշքաջին The Washington Post-ի թղթակից է և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031