Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել թվով չորրորդ միջուկային փորձարկումը, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեական հետախուզական ծառայություններին:
Սիրիայում պլացդարմ ստեղծելով՝ ահաբեկիչները պլաններ են կառուցում էքսպանսիայի ընդլայնման, տարածաշրջանների ապակայունացման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ը (կիրակի) սահմանում է աշխատանքային օր` հարցազրույցներ անցկացնելու նպատակով:
Այս ծրագրի նպատակը Հայաստանի մաքսային պաշտոնյաների մասնագիտական պատրաստվածության հետագա կատարելագործումն է և երկրի մաքսային գործընթացների համապատասխանության ապահովումը միջազգային մաքսային նորմերին ու գործելակարգին, որոնք մասնավորապես սահմանվում են Առևտրի ու սակագների միջազգային համաձայնագրով (GATT), Առևտրի համաշխարհային կազմակերպության Մաքսային գնահատման համաձայնագրով և Համաշխարհային մաքսային կազմակերպության ուղենիշներով:
Նվազագույնը 1 մարդ է ստացել ծանր վնասվածք Գերմանիայի Դրեզդեն քաղաքում Pegida շարժման («Եվրոպացի հայրենասերներն ընդդեմ Արևմուտքի իսլամացման») հակաիսլամական ցույցի հետևանքով, որը տեղի է ունեցել երեկ:
Քաղաքացիական պատերազմում հաղթանակի դեպքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը կարող է դառնալ ամենափորձառուն ողջ Մերձավոր արևելքում, գրում է բրիտանական The Independent պարբերականը:
Շվեդիայի արևմուտքում՝ Մունկեդալ կոմունայում, փախստականների տեղակայման ևս մեկ կենտրոն է այրվել այսօր առավոտյան, հայտնում է TASS-ը:
Մոսկվայի շրջանում ձերբակալվել են Կենտրոնական Ասիայից ժամանած անձինք, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն առնչություն ունենալու մեջ:
Սիրիական բանակը շարունակում է հարձակումները Դամասկոսի Ջոբար արվարձանում, որն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է իսլամիստների վերահսկողության ներքո, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը պատրաստվոմ է հանրաքվե անցկացնել, որտեղ դրվելու է հանրապետությունը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու հարցը, հայտնում է RIA Novosti-ն։
Տեխասցի դպրոցական Ահմեդ Մուհամմեդը, ով հայտնի դարձավ ինքնաշեն ժամացույցի պատրաստման պատճառով բանտում հայտնվելու պատճառով, այցելել է Սպիտակ տուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով:
ԱՊՀ երկրների տասնյակ երեխաներ հատուկ պատրաստություն են անցել հատուկ ուսումնական բազաներում, որը ԴԱԻՇ-ը հիմնել է Թուրքիայի տարածքում:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վնասվել է Աֆղանստանում թալիբների գնդակոծության հետևանքով, հայտնում է ABC News-ը՝ հղում կատարելով Պենտագոնին:
Կանադայում կայացած խորհրդարանական ընտրություններում Լիբերալ կուսակցության հաղթանակից հետո երկրի վարչապետ է դարձել կուսակցության առաջնորդ Ջասթին Տրյուդոն՝ այդ պաշտոնում փոխարինելով 9 տարի գտնվող Սթիվեն Հարփերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրանը ռազմանավեր է ուղարկել Աստրախան ու Բաքու՝ «պաշտպանության ոլորտում կապերն ընդլայնելու» ու ռուսական ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների անցկացնելու համար:
Դատարանը կալանավորել է 30-ամյա Դմիտրի Միլովանովին, ով մեղադրվում է Պոդոլսկում իր երեխաներին սպանելու ու իր կնոջը բազմաթիվ վնասվածքներ հասցնելու մեջ:
ԱՄՆ-ը չի պնդում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անհապաղ հրաժարական պետք է ներկայացնի, սակայն ընդգծում է, որ նա չի կարող լինել երկրի անցումային կառավարության մաս, որը պետք է անցկացնի քաղաքական կարգավորման գործընթաց, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
Իսրայելում բռնությունների չդադարող ալիքի պայմաններում իսրայելական ոստիկանությունը հոկտեմբերի 18-ին սկսել է անվտանգության նոր պատի կառուցումը Արևելյան Երուսաղեմում:
ՄԻԵԴ-ի դատավճռի հակասական մեկնաբանություններն ու արձագանքները քաղաքականորեն հասկանալի են։ Պարզ է, որ Անկարան նախ պիտի շտապեր ցնծությամբ դիմավորելու վճիռը, ընդհուպ հայտարարելու, որ հայության հարյուրամյա ստաբանությունը այս ձեւով աւարտվեց։
«Մենք խոսեցինք 1915 թվականի, ինչպես նաև այդ կապակցությամբ Գերմանիայի Բունդեսթագում առկա դիմումին վերաբերող որոշակի հարցերի շուրջ: Ես նշեցի, որ իրականում այս հարցերը պետք է առանձնահատուկ քննարկվեն ակադեմիական մակարդակով հանձնաժողովի շրջանակում, որի կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված կլինեն նաև գերմանացի պատմաբաններ»:
Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գործարար Ամիրան Գեորգաձեն գնդակահարել է քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Յուրի Կարաուլովին ու «Կրասնոգորսկի էլեկտրացանցերի» ղեկավար Գեորգի Կոտլյարենկոյին:
Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում, որտեղ Իրանն ու «Վեցյակը» 3 ամիս առաջ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության եկան, սկսվել է աշխատանքային մեխանիզմի՝ համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որը նախատեսված էր գործարքով:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները ռուսական ինքնաթիռների հարվածներից հետո զանգվածաբար լքում են իրենց դիրքերը Դամասկոսի մերձակայքում:
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը Համբուրգում մասնակցեց Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Երիտթևի(CDU Junge Union) համագումարին, որը կրում էր «Քո ապագան նշանակություն ունի» խորագիրը: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ ԵԿ-ն ՔԴՄ ԵԿ կողմից հրավեր էր ստացել Համբուրգում կայանալիք Deutchlandtag-ին մասնակցելու համար:
Այսօրվանից Միջերկրական ծովում կսկսվեն ՆԱՏՕ-ի ու նրա դաշնակիցների խոշորագույն զորավարժությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննել են 30-ամյա տղամարդուն, ով ավելի վաղ ձերբակալվել էր իր երկու մանկահասակ երեխաներին սպանելու ու կնոջը դանակի բազմաթիվ վնասվածքներ հասցնելու համար:
Ուղևորի անսպասելի մահվան պատճառով իռլանդական Aer Lingus ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել:
Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների ավտոշարասյանը հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է նվազագույնը 40 իսլամիստ:
Պոդոլսկում պարզում են արյունալի ողբերգության հանգամանքները: Ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդու, ում կասկածում են սեփական երեխաների սպանության մեջ:
Եվրամիությունը հոկտեմբերի 18-ին ընդունել է օրենսդրական հիմքեր Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար: