Բաժիններ՝

Քարդիֆում կիսամարաթոնի երկու մասնակիցներ են մահացել վերջնագիծը հատելուց հետո

Քարդիֆում հոկտեմբերի 7-ին կայացած ավանդական կիսամարաթոնի ժամանակ 21-կիլոմետրանոց տարածության վազքահերթի երկու մասնակիցներ մահացել են վերջնագիծը հատելուց հետո: Այս մասին հայտնել են մրցումների կազմակերպիչները:

Մահացած տրամարդիկ, որոնց անունները չեն հայտնում, բավականին երիտասարդ են եղել. նրանցից մեկը եղել է տարիքի երրորդ տասնամյակում, երկրորդը՝ չորրորդ: Վազորդներին նախ օգնություն է ցույց տրվել անմիջականորեն վերջնագծի մոտ, այնուհետեւ նրանց տարել են Քարդիֆի համալսարանի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանց մահը: Դրա պատճառը երկու դեպքում էլ դարձել է սրտի կանգը:

«Բոլորն, ովքեր թեկուզ ինչ-որ կերպ կապված են վազքահերթի հետ, վշտով են համակված: Նրանք, դժբախտաբար դարձան առաջին զոհերն այդ մրցումների 15-ամյա պատմության ընթացքում»,- արձանագրել է Run 4 Wales ընկերության ղեկավար Մեթ Նյումենը, ընկերություն, որը Քարդիֆի կիսամարաթոնի կազմակերպիչն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031