
ՄԱԿ-ում կարևորել են ջերմոցային գազերի էմիսիայի շտապ նվազեցումը

Գիտական տվյալները վկայում են մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման նվազեցման շտապ եւ հեռագնա միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին, գազեր, որոնք Երկրի վրա տաքացում են առաջացնում: Այս հայտարարությամբ հոկտեմբերի 8-ին Ժնեւում հանդես է եկել Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Փետերի Թալասը Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) զեկույցի հրապարակման առնչությամբ։
Հատուկ զեկույցի համաձայն, որը հրապարակվել է Ինչհոնում (Կորեայի Հանրապետություն) ԿՓՓՄԽ-ի փորձագետների հանդիպման արդյունքներով, XXI դարի վերջին մոլորակի վրա 1,5 աստիճանով ջերմաստիճանի աճի սահմանափակման միջոցները թուլ կտան հասնել տաքացման կործանիչ հետեւանքների էական նվազեցման:
Թալասը հիշեցրել է, որ Երկրի վրա ջերմաստիճանն արդեն 1 աստիճանով բարձր է, քան մինչինդուստրիալ դարաշրջանում, Արկտիկայում փոքրանում է սառցածածկույթը, արագանում է ծովի մակարդակի աճը, մարդկության առջեւ ավելի ու ավելի հաճախ են ծառանում էքստրեմալ եղանակային երեւույթներ:
Այս իրավիճակում «ջերմաստիճանի աճի նույնիսկ ոչ մեծ փոփոխությունը նշանակություն ունի»,- ընդգծել է ՀՕԿ-ի ղեկավարը: «Ադապտացումը կլիմայի փոփոխությանն այլեւս ոչ թե ընտրության հարց է, այլ անհրաժեշտություն,- արձանագրել է Թալասը:- Այդ զեկույցը պարզորոշ ցուցադրեց. որքան մենք ավելի հետաձգենք որոշումը, այնքան ավելի դժվար եւ ծախսատար կլինի այն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: