Բաժիններ՝

Իսրայելացի զինվորականները 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արևմտյան ափին

Իսրայելացի զինծառայողները հոկտեմբերի 15-ին 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Նշվում է, որ ձերբակալվածները «պահպանության տակ են վերցվել ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով»: Հոկտեմբերի 12-ին Գազայի հատվածի սահմանին վերսկսվել են զանգվածային բողոքները: Անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն վեց պաղեստինցի: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 250 մարդ վիրավորվել է, որոնցից շուրջ 150-ը հրազենային վերքեր են ստացել: Հոկտեմբերի 12-ին հազարավոր պաղեստինցիներ բողոքի երթերի են մասնակցել Գազայի հատվածի սահմանի մերձակա հինգ վայրերում:

Բողոքավորներն այրել են անվադողեր եւ քարեր նետել իսրայելցի զինծառայողների վրա, որոնք ի պատասխան կիրառել են արցունքաբեր գազ եւ մարտական փամփուշտներ:

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումն այս տարվա մարտից պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում հատվածի շրջափակման դեմ: Անկարգությունների հինգ ամսվա ընթացքում զոհվել են բողոքի ակցիաների մոտավորապես 150 մասնակիցներ: Այդ ժամանակաշրջանում իսրայելական կողմից զոհվել Է մեկ զինծառայող, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս