ԱՄՆ-ը ջանում է կանխել հակաիրանական պատժամիջոցների հետևանքները
ԱՄՆ-ը հնարավոր ամեն բան անում է Իրանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո նավթաշուկայի կայունությունը պահպանելու համար: Այդ մասին լրագրողներին համար հոկտեմբերի 15-ին անցկացված հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ավելացրել է նավթի արտադրությունը եւ պատրաստ է ավելի շատ արտահանել: Երկիրը զուահեռաբար «շարունակում է համագործակցությունը նավթ արտահանող երկրների հետ եւ նրանց կոչ է անում՝ ավելացնել արտահանումը»,-նշել է Հուքը: «Ներկայում նավթաշուկան հավասարակշռված է,-հավելել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը:-Եվ մենք նավթարտադրողների հետ սերտորեն աշխատում ենք, որպեսզի շուկան հավասարակշռված մնա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: