
Առնվազն երեք մարդ է զոհվել Մյանմայում երկու կործանիչների բախման հետևանքով

Առնվազն երեք մարդ է զոհվել հոկտեմբերի 16-ին Մյանմայի կենտրոնական մասում երկու ինքնաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը հղում անելով հանրապետության ռազմաօդային ուժերին:
Միջադեպը տեղի է ունեցել Մագուե տարածաշրջանում: ՌՕՈՒ-երի տվյալների համաձայն՝ թռիչքի ժամանակ կործանիչներից մեկը վթարային իրադրությունից հետո թեւով դիպել է մյուս ինքնաթիռին:
Միջադեպի հետեւանքով զոհվել է երկու օդաչու: Զոհերից մեկն էլ մի աղջիկ է, որի վրա ընկել են կործանիչների բեկորները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: