Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարում Brexit-ի շուրջ համաձայնության հասնելը

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում հանրակցության եւ թագավորության միջեւ տարաձայնությունները պահպանվում են, չնայած այն բանին, որ «ապահարզանի» մասին համաձայնագիրը պետք է ձեռք բերվի մինչեւ հոկտեմբերի 17-ը: Այդ մասին հայտարարել ք Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, որը Լյուքսեմբուրգում մասնակցել է ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների նիստին: «Դեռեւս մնում են տարբեր հարցեր, որոնք պետք է լուծել, հաղթահարել»,- ասել է նա:

ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ Brexit-ի շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի գործարքը հնարավոր է, բայց հայտնի չէ՝ երբ: «Ես կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել, այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ, ոչ ոք չգիտի»,- նշել է նա:

Հանթն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երբեք չի ստորագրի այնպիսի գործարք, որը չի գոհացնի երկրին: «Միացյալ թագավորությունում բոլորը պետք է վստահ լինեն դրան»,- հավելել է նա: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել դիմադրել Եվրամիության ճնշմանը Brexit-ի պայմանների շուրջ ընթացող բանակցություններում:

«ԵՄ-ի կողմից անողոք բռնադատման ավելի քան երկու տարուց հետո եկել է ժամանակը, որպեսզի Մեծ Բրիտանիան սկսի դիմադրել»,- հայտարարել է նա The Daily Telegraph թերթին:

«Հնարավոր համարելով Միացյալ Թագավորության սահմանադրական կարգի փոփոխություն՝ ԵՄ-ն մեզ բացահայտ քամահրանքով է վերաբերվում»,- կարծում է Պահպանողական կուսակցության ազդեցիկ անդամը, որը հերթական անգամ դժգոհություն է հայտնել Brexit-ի վերաբերյալ կառավարական պլանից:

ԱԳ նախկին նախարարը «սխալ» է համարել Մեծ Բրիտանիայի կառավարության նախագիծը, որի համաձայն Լոնդոնը մտադիր է հատուկ ռեժիմ սահմանել Իռլանդիայի սահմանին Brexit-ից հետո: Այդ սցենարը, նրա կարծիքով՝ Հյուսիսային Իռլանդիային թույլ չի տա մասնակցել ազատ առեւտրի շուրջը գործարքներին, որոնք Մեծ Բրիտանիան կկնքի այլ երկրների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս