Բաժիններ՝

Ֆրանսիայի հարավում աճում է հեղեղումից զոհվածների թիվը

Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում տեղատարափ անձրեւներից հեղեղման զոհ է դարձել արդեն տասներեք մարդ: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը հղում անելով ՆԳ նախարարության տվյալներին: Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհվածների մասին, եւս հինգ հոգի ծանր վիրավորվել է, մեկն՝ անհետ կորել:

Պեզանի կոմունայում հազարավոր մարդիկ են տարհանվել ամբարտակի ճեղքման վտանգի կապակցությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրեւների եռամսյա նորմա է տեղացել:

Հեղեղման սաստկացմանը նպաստում է քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի եւ արգելակում ջրի հոսքը: Տարածաշրջանում փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ եւ ժանդարմներ՝ առնվազն ութ ուղղաթիռների եւ ինքնաթիռի աջակցությամբ: Վարչապետ Էդուար Ֆիլիպը եւ բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին կմեկնեն աղետի վայր՝ տեղում գնահատելու իրավիճակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս