«Երկու օր առաջ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքս այլ էր». Թրամփ

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում շուրջ երկու տարի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից հետո:

Հոկտեմբերի 15-ին Սպիտակ տանը լրագրողների հետ հարցազրույցում Թրամփը ասել է. «Կարող եմ ասել, որ նախորդ երկու օրերի հետ համեմատած այժմ Թուրքիայի նկատմամբ այլ վերաբերմունք ունեմ: Երկու օր առաջ նույն զգացողությունը չունեի»:

Սակայն Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հարցում Թրամփը ընդգծել է, որ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: Դրանով արգելվել էին Թուրքիայի արդարադատության նախարար Աբուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը ԱՄՆ։ Այնուհետև ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի նկատմամբ: Պատճառն այն էր, որ Թուրքիայում շարունակում էր կալանավորված մնալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վերջինս մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ:

Demokrathaber

Տեսանյութեր

Լրահոս