Նոյեմբերի 1-ից աղը պաշտոնապես ընկնում է այն պարենային մթերքի ցանկում, որի մատակարարումներն արգելված է ռուսական իշխանությունների կողմից պարենային էմբարգոյի շրջանակներում, որը սահմանվել էր 2014թ. օգոստոսին ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրամիության երկրների նկատմամբ։
Պաշտոնական Բեռլինը խստորեն դատապարտել է Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի և դրա լրագրողների դեմ ոստիկանության գործողությունները: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում խոսել է կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շթեֆան Զայբերտը:
Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հիմքում ընկած են բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները, որոնք միավորում են ժողովուրդներին դարերի ընթացքում, ասվում է ուղերձում, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հղել է Բաքվում այսօր իր աշխատանքն սկսած ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին
«Ես վստահ եմ, որ ձեր սառնարանում ոչ միայն ջուր կա, պարոն նախագահ»: Այդ կերպ նա փորձել է հեգնել Եգիպտոսի նախագահի վերջին ելույթը վերջերս Շարմ Էշ Շեյխում կայացած երիտասարդական համաժողովում, երբ աս Սիսին ասել է «Իմ սառնարանում տասը տարի շարունակ միայն ջուր է եղել»: Ի
31-րդ ամառային օլիմպիական խաղերի աշխատակիցները դատի կտան կազմակերպիչներին աշխատավարձի չվճարման համար: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի հարյուրավոր աշխատակիցների դատի են տալու Խաղերի կազմկոմիտեին՝ չվճարված աշխատավարձի պատճառով:
Հինգերորդ սերնդի Chengdu J-20 չինական կործանիչ է առաջին անգամ ցուցադրվել Չժուխաե ավիասրահում՝ Չինաստանի ավիատեխնիկայի արտադրողների և վաճառողների խոշորագույն գագաթաժողովում։
«Խոսքի ու կարծիքների ճնշումը չի աջակցում ահաբեկչության դեմ պայքարին և հետընթաց է հիմնարար ազատություններից, որոնք օգնում են ապահովելու ժողովրդավարության ամրությունը»,- նշել է Քիրբին:
Հնագետները, որոնք ուսումնասիրում են Երուսաղեմում Փրկչի տաճարըմ վստահ են, որ Հիսուս Քրիստոսի ենթադրյալ գերեզմանն անվնաս է մնացել ժամանակի ընթացքում, գրում է National Geographic-ը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր կնոջ՝ Միշել Օբամայի հետ տոնել է իր վերջին Հելլոուինը Սպիտակ տանը։
ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքից ոչ հեռու գտնվող Colonial Pipeline գազատարում հզոր պայթյուն է որոտացել։
Մեծ Բրիտանիայի MI5 հակաահաբեկչական ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը հայտարարել է, որ Ռուսաստանի աճող ագրեսիան սպառնալիք է ներկայացնում երկրի համար։
Ավելի քան 15 հազար մարդ է մնացել առանց տանիքի 1980 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական իշխանությունները:
Սեպտեմբեր ամսին ռուսական տնտեսության անկումը շարունակվել է, վկայում են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալները:
Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկոսները բոլոր ցանկացողներին առաջարկել են եռաչափ տպիչով տպել Տիեզերքի մոդելը: Այն պատկերացում է տալիս Մեծ պայթյունից հետո 380 միլիոն տարի անց տիեզերական միկրոալիքային ֆոնի տարածման մասին եւ հիմնված է Planck-ի առաքելության տվյալների վրա:
«Օդի աղտոտումը զգալի ուղեկցող գործոն է, որն ամեն տարի մահվան է հասցնում 5-ից ցածր տարիքի 600 հազար երեխաների. այն նաեւ ամեն տարի սպառնում է միլիոնավոր երեխաների կյանքին ու ապագային»,-ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը:
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո համագործակցության այս մեկնարկով, կարծում եմ, կողմերը կսկսեն քննարկել իրենց հնարավորությունները շատ ավելի լայն համագործակցության համար՝ իրանական գազի դեպի Եվրոպա տարանցման հնարավորությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարի Ասիայի եւ Օվկիանիայի գծով օգնական Իբրահիմ Ռահիմփուրը հայտնել է Իրանի՝ թուրքիրաքյան լարված հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի դեր կատարելու պատրաստակամության մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Լիբանանում ձևավորել կառավարություն, այն բանից հետո, երբ երկրի նախագահ է ընտրվել Միշել Աունը:
«Թուրքիան ունի որոշակի կախվածություն Ադրբեջանից, կան խորը հարաբերություններ, որոնք ստիպում են, որպեսզի Թուրքիան իր աջակցությունը հայտնի Ադրբեջանին ԼՂ գործընթացում»։
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունչուի և երեք սյունակագիրների` Գյուրայ Օզի, Այդըն Էնգինի և Քադրի Գյուրսելի ձերբակալությունները:
Հրշեջների կողմից տարհանված 22 հիվանդներից 9-ը երեխաներ են:
Այս շաբաթ Փարիզում 10 եվրոյի վճարագիր կհանձնվի Գոնկուրյան մրցանակի նոր դափնեկրին: Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակի դրամական մասն արժեզրկվել է արժութային շուկաներում այն ցնցումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել այնցյալ դարում այն սահմանվելուց հետո:
Չինաստանի հարավարևմուտքում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով մահացել է 15 մարդ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը կասեցնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պլուտոնիումի թափոնների ոչնչացման համաձայնագրի գործողությունը, ասվում է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում իր կողմնակիցներին ակտիվ պայքար մղել Վրաստանի իշխող կուսակցության դեմ, որը, նրա խոսքով, լայնորեն կեղծել է ընտրությունների արդյունքները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ պլանավորում է այցելել Ադրբեջան և Ղազախստան։
Ոստիկանները հայտնել են, որ զոհվածի ընտանիքի անդամներն իրենց են դիմել այն բանից հետո, երբ նա մի քանի օր կապի մեջ չի մտել: Սիրիացիների այս ընտանիքը Դանիա էր ժամանել 2015 թվականի ամռանը, նրանք ստացել էին փախստականների կարգավիճակ։
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը նախազգուշացրել է էստոնացի սահմանապահներին, որ արևելյան հարևանը՝ Ռուսաստանը, վտանգավոր քարոզչություն է իրականացնում։
Ռուս ցար Իվան Ահեղի հուշարձանի գլխին պարկ են հագցրել Ռուսաստանի Օրյոլ քաղաքում։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։
Իտալիայի կենտրոնական հատվածում հոկտեմբերի 31-ի գիշերը և առավոտյան գրանցվել են երկրակեղևի ավելի քան 100 ցնցումներ։