Բաժիններ՝

Իտալիայի փոխվարչապետն անհեթեթություն է համարել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները ոչ մի իմաստ չունեն։

«Պատժամիջոցները սոցիալական, մշակութային եւ տնտեսական անհեթեթություն են»,- Bloomberg գործակալությունը մեջբերում է արել Սալվինիի ելույթից, որով նա հանդես է եկել իտալական Մոնցա քաղաքում անցկացված բիզնես-խորհրդաժողովում:

Սալվինին ընդգծել է, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները իտալական ընկեություններին զրկում են ռուսական շուկա մուտքից:

«Ես հոգնել եմ այն բանից, որ Իտալիային բոլոր ուղղություններով վերաբերվում են որպես ապուշի»,- ասել է փոխվարչապետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031