Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայում Եգիպտոսի դեսպանությունում:

«Նախագահը ժամանել է Մոսկվա»,-ասել են դիվանագիտական ներկայացուցչությունում: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահի հետ հոկտեմբերի 17-ին հանդիպում կունենա Սոչիում:

Ղեկավարները կքննարկեն ռուս-եգիպտական փոխգործակցության հետագա ընդլայնման հանգուցային հարցերը, կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ: Բանակցությունների արդյունքներով պլանավորում է մի շարք համատեղ փաստաթղթերի ստորագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031