Առնվազն հինգ մարդ է զոհվել Ֆրանսիայի հարավում մոլեգնող հեղեղումից
Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումից զոհվածների թիվը հասել է հինգի: Այդ մասին, ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, հայտնել է Օդի դեպարտամենտի պրեֆեկտ Ալեն Տիրիոն։
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի եւ երկու անհայտ կորածների մասին:
Տարերքի զոհերից մեկը Վիլարդոնել կոմունայի միանձնուհի է: Կյուկսակի կոմունայում տեղի մի բնակիչ վերքեր է ստացել տան փլվելուց հետո:
Ավելի վաղ Ֆրանսիայի Meteo France օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացման առավելագույն կարմիր մակարդակ է հայտարարված Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում սաստիկ անձրեւների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: