Բաժիններ՝

Չորս նախարար է փոխարինվել Ֆրանսիայի կառավարությունում

Ելիսեյան պալատը հոկտեմբերի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության կազմում կատարված վերադասավորումների մասին, որոնք պահանջվեցին ներքին գործերի նախկին նախարար Ժերար Կոլոնի պաշտոնաթող լինելու որոշումից հետո:

Ինչպես հետեւում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի պաշտոնական հայտարարությունից, նորացված կաբինետի կազմում ընդգրկվել են չորս նոր նախարարներ, ինչպես նաեւ նախարարություններին առընթեր մի շարք պետական քարտուղարներ:

Ներքին գործերի նախարարությունից բացի, որը գլխավորել է Մակրոնի մերձավոր քաղաքական զինակից Քրիստոֆ Կաստաները, վերադասավորումները վերաբերել են եւս երեք գերատեսչության:

Նոր ղեկավարներ են ստացել մշակույթի նախարարությունը, որը գլխավորել է Ֆրանկ Ռիեստերը, տարածքների կառավարման եւ տարածքային հանրակցությունների հետ կապերի նախարարությունը, որի ղեկավար է նշանակվել Ժակլին Գուրոն, գյուղատնտեսության եւ պարենի նախարարությունը, որը գլխավորել է Դիդիե Գիյոմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031