
Սաուդյան Արաբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. SPA

Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել երկրի հյուսիսարեւմտյան շրջանում, ինչի հետեւանքով զոհվել է նրա անձնակազմը: Այդ մասին հայտնել է SPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարության մի աղբյուրի:
Աղբյուրը ճշտել է, որ ուսումնական ինքնաթիռի աղետը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին թագավորության հյուսիս-արեւմուտքում վարժական թռիչք կատարելիս:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու ավիաաղետի պատճառը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: