Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանը Brexit-ի համաձայնագրի շուրջ կքվեարկի նոյեմբերի 27-ին. BBC

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը նոյեմբերի 27-ին քվեարկությամբ իր վերաբերմունքը կհայտնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի եւ Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ ապագա հարաբերությունների՝ կառավարության կողմից նշված ձեւաչափի նկատմամբ: Այդ մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որի տնօրինության տակ է հայտնվել խորհրդարանական քվեարկությանը կառավարության նախապատրաստման պլանը բովանդակող փաստաթուղթը, քվեարկություն, որը պետք է նախորդի ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովի մասնակիցների կողմից Brexit-ի մասին ամփոփիչ համաձայնագրին հավանություն տալուն:

Այդ պլանի համաձայն, բրիտանական նախարարների կաբինետի՝ նոյեմբերի 6-ին կայացած նիստում համաձայնագրի նախագծի քննարկումից հետո Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբն առաջիկա հինգշաբթի օրը պետք է հանդես գա «Վճռորոշ առաջընթացի պահը» զեկույցով:

Նույն այդ օրը Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրն ուսումնասիրման համար կհանձնվի խորհրդարանականներին: Դրանից հետո 10 օրվա ընթացքում բրիտանական կառավարության վստահված անձանց հանդիպումներ կանցկացվեն ԵՄ-ի մնացած 27 երկրների ներկայացուցիչների հետ, որպեսզի երաշխավորվի այս երկրների կողմից Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագրի պաշտպանությունն արտահերթ եվրագագաթնաժողովում:

Նոյեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «Մենք իրագործեցինք հանրաքվեի արդյունքները» վերտառությամբ ծրագրային ճառով պետք է հանդես գա Բրիտանական արդյունաբերության համադաշնության նիստում: Այնուհետեւ նոյեմբերի 21-ից մինչեւ 27-ը հասարակական կարծիքը խորհրդարանական քվեարկությանը նախապատրաստելու շրջանակներում ճյուղային նախարարները պետք է հերթականությամբ հասարակայնությանը ներկայացնեն առավելությունները, որոնք Brexit-ի շուրջ գործարքը կբերի այն ճյուղերին, որոնց համար իրենք պատասխանատու են:

Այսպես, ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը կպատմի տնտեսության մեջ, աշխատանքի շուկայում եւ մաքսային ոլորտում ստեղծված իրադրության մասին, ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը՝ ներգաղթի քաղաքականության եւ երկրի սահմանների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու մասին, արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը եւ արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը՝ աշխարհի մյուս երկրների հետ առեւտրական գործարքների կնքման եւ անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս