Թրամփը հանրապետականների համար շատ հաջող է համարել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները հաջող էին Հանրապետական կուսակցության համար: Այդ մասին ԱՄՆ-ի հանրապետական ղեկավարը գրել է Twitter-ում:
«Հսկայական հաջողություն այսօր: Շնորհակալություն ձեզ բոլորիդ»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի կենտրոնական հեռուստաալիքները հայտնել են, որ Դեմոկրատական կուսակցությունը հսկողություն է հաստատել Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, իսկ Հանրապետականները պահպանել են մեծամասնությունը Սենատում: CNN հեռուստաալիքը հայտնել է, որ նախագահ Թրամփը եւ նրա խորհրդականներն առայժմ «լավ տրամադրություն» ունեն՝ հետեւելով միջանկյալ ընտրությունների ելքի կանխատեսումներին: Նրա տվյալներով՝ ամբողջ տեղեկատվությունը հոսում է «օպերատիվ շտաբ», որը նախագահի համար կազմակերպվել է Սպիտակ տան արեւմտյան թեւում:
ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացվել են միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ:
Ընտրությունները միջանկյալ են անվանում, քանի որ դրանք տեղի են ունենում վերջին նախագահական ընտրություններից երկու տարի անց եւ 2020 թվականին կայանալիք հաջորդ ընտրություններից երկու տարի առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: