Բաժիններ՝

«Կարծում եմ, որ պատժամիջոցները կշարունակվեն». Մոգերինի

Եվրամիությունը կպահպանի պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի իրադրության եւ 2014 թվականին ՌԴ-ին Ղրիմի միացման պատճառով, բայց, ընդսմին, կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ:

Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ նոյեմբերի 6-ին Կանադայում ելույթ ունենալով Մոնրեալի Մակգիլի համալսարանում: Բուհի ուսանողների հետ նրա հանդիպումն իր կայքում հեռարձակել է Կանադայի ԱԳ նախարարությունը:

«Կարծում եմ, որ պատժամիջոցները կշարունակվեն,-ասել է նա:-Եվրոպայում կա այն բանի հստակ ըմբռնումը, որ ուժի օգնությամբ սահմանների փոփոխումը տաբու է եւ պետք է տաբու մնա, այլապես մենք մի քանի դար հետ կվերադառնանք, իսկ դա ոչ ոք չի ցանկանում»:

Մոգերինին նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի «օգնություն եւ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: Ընդսմին նա ընդգծել է, որ Բրյուսելը եւ Մոսկվան առաջվա պես պահպանում են երկխոսությունը:

«Մենք պահպանում են երկխոսությունը անվտանգության, միջուկային զենքի չտարածման հարցերի, Մերձավոր Արեւելքի եւ Արկտիկայի իրադրության շուրջ: Կան թեմաներ, որոնց շուրջ մենք ընդհանուր ըմբռնում չենք գտնում, օրինակ՝ Սիրիայի հարցում, բայց մենք շարունակում ենք շփվել»,- ասել է Մոգերինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս