Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ընտրողների 44 տոկոսը. CNN

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 44 տոկոսը, իսկ 55 տոկոսը հավանություն չի տալիս: Այդ մասին վկայում են CNN հեռուստաընկերության կողմից այն ընտրողների հարցման տվյալները, որոնք քվեարկել են ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում:

Թրամփին վստահաբար աջակցում է հարցվածների 31 տոկոսը այն դեպքում, երբ 47 տոկոսը վճռականորեն հավանություն չի տալիս նրա գործունեությանը: Հարցման մասնակիցների երկու երրորդը հայտարարել է, որ քվեարկելիս իր որոշման վրա ազդել է վերաբերմունքը Թրամփի քաղաքականության նկատմամբ: Միեւնույն ժամանակ տասը հարցվածներից յոթը գոհունակություն են հայտնել տնտեսական իրադրության կապակցությամբ եւ հայտարարել են, որ իրենց ֆինանսական վիճակը վերջին երկու տարվա ընթացքում բարելավվել է:

Տասը հարցվածներից չորսը որպես կարեւորագույն խնդիր են նշել առողջապահությունը, իսկ տասից յոթը գտնում են, որ առողջապահությունը բարեփոխման կարիք ունի: Յուրաքանչյուր տասը հարցվածներից երկուսը որպես կարեւորագույն խնդիր են նշել ներգաղթը, իսկ յուրաքանչյուր տասներորդը՝ զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը: Հարցման յուրաքանչյուր վեցերորդ մասնակիցը հայտարարել է, որ առաջին անգամ է մասնակցում միջանկյալ ընտրություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս