Բաժիններ՝

Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը 4,8 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել

Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը, որի ժայթքումը հունիսին ավելի քան 160 մարդու կյանք խլեց, կրկին ակտիվացել է: Այդ մասին հայտնել է Գվատեմալայի Սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, օդերեւութաբանության եւ հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը:

«Արձանագրվել են թույլ եւ չափավոր հզորության պայթյուններ, ծովի մակերեւույթից 4800 մետր բարձրությամբ մոխրի սյուն է տարածվում 12 – 15 կիլոմետր արեւմտյան եւ հարավարեւմտյան ուղղություններով»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է ինստիտուտի Twitter-օգտահաշվում: Նաեւ նշվում է լավայի հոսքի մասին, որի երկարությունը հասնում է շուրջ 1 կիլոմետրի:

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի հուժկու ժայթքում է տեղի ունեցել հունիսի 3-ին: Ողբերգական իրավիճակում է հայտնվել 1,7 միլիոն մարդ երկրի մոտավորապես 16,6 միլիոն բնակիչներից: Վերջին տվյալներով՝ հրաբխի ժայքման զոհ է դարձել ավելի քան 160 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս