Բաժիններ՝

Դոնալդ Տուսկը հայտարարել է ԵՄ-ից Լեհաստանի դուրս գալու «լուրջ սպառնալիքի» մասին

Լեհաստանը մոտ է Եվրամիությունից դուրս գալուն (Polexit) Բրյուսելի հետ լուրջ կոնֆլիկտի պատճառով: Այս կարծիքը հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որի խոսքը մեջբերում է բրիտանական Express թերթը։

Տուսկի խոսքով՝ գոյություն ունի այն բանի «շատ լուրջ սպառնալիքը», որ Polexit կարող է տեղի ունենալ «պատահաբար», եթե լեհ քաղաքական գործիչները չկարողանան ընդհանուր լեզու գտնել Եվրամիության ղեկավարության հետ: Եվրոպայի խորհրդի նախագահը կարծում է, որ Լեհաստանի կառավարող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին վտանգի եզրին է եւ կարող է ԵՄ-ից Լեհաստանի դուրս գալը հրահրել ամենապարզ սխալով:

«Ես վախենում եմ, որ Եվրոպայում ամեն գնով Լեհաստանը պահելու ցանկությունն ավելի քիչ է, քան Մեծ Բրիտաանիայի դեպքում: Այնպես որ իրադրությունն, իմ կարծիքով, շատ եւ շատ լուրջ է»,- եզրափակել է Տուսկը:

Եվրամիությունից հնարավոր դուրս գալու հարցը Լեհաստանում կանոնավոր կերպով քննարկվում է այն բարենորոգումների ֆոնին, որոնք քննադատվում են Եվրոպայի ինստիտուտների կողմից, միգրանտներին ընդունելուց հրաժարվելու եւ Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկի նկատմամբ քննադատական վերաբերմունքի ֆոնին, որն ավելի վաղ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը եւ ներկայում խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Քաղաքացիական պլատֆորմի» համահիմնադիրն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս