Ամերիկացիների 58 տոկոսը գտնում է, որ երկիրը ոչ ճիշտ ուղղությամբ է շարժվում
ԱՄՆ-ի քաղաքացիների 58 տոկոսը հայտարարել է, որ երկիրը ոչ ճիշտ ուղղությամբ է շարժվում: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով էկզիտ-պոլերին:
APVoteCast-ի անցկացրած էկզիտ-պոլերի տվյալներով՝ քաղաքացիների միայն 41 տոկոսն է նշել, որ ԱՄՆ-ը ճիշտ ուղղությամբ է ընթանում: Ընդամենը հարցում է արվել 113 հազար 677 քվեարկած եւ 21 հազար 559 չքվեարկած ամերիկացիների:
Խոսելով երկրի առավել կարեւոր խնդիրների մասին՝ հարցվածների 26 տոկոսը նշել է առողջապահությունը, 23 տոկոսը՝ միգրացիան, եւս 19 տոկոսը՝ տնտեսությունը: Հարցված քաղաքացիների 64 տոկոսը նաեւ նշել է, որ քվեարկելիս նախագահ Դոնալդ Թրամփն ազդել է իրենց ընտրության վրա, 36 տոկոսը նրան ուշադրության չի առել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: