Բաժիններ՝

Boeing-ը տվիչների հնարավոր սխալի մասին նախազգուշացում է ուղարկել Ինդոնեզիայի աղետից հետո

Boeing կորպորացիան իր ինքնաթիռներն օգտագործող ընկերություններին օդաչուների համար նախատեսված հրահանգ է ուղարկել տեխնիկական անսարքության առաջացման դեպքում, որը, հետաքննության վարկածով՝ հանգեցրել է անցյալ ամսին Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության Boeing 737 Max 8 հանրանավի կործանման: Այս մասին ասված է նոյեմբերի 7-ին Boeing-ի կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

«Boeing-ը նոյեմբերի 6-ին գործարկուներին է ուղարկել ավիացիոն շահագործման հրահանգ, որտեղ անձնակազմին ցուցումներ են տրվում այն դեպքերում խնդիրների լուծման գործող ընթացակարգերի մասին, որոնք ծագում են գրոհի անկյան տվիչներից սխալ տվյալներ հաղորդելիս»,- տեղեկացրել է ընկերությունը:

Նոյեմբերի 5-ին Ինդոնեզիայի Տրանսպորտի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար Սոերջանթո Թաջահոնոն հայտարարել էր, որ Lion Air-ի ինքնաթիռում վերջին չորս չվերթների ընթացքում թռիչքի արագության տվիչի հետ կապված խնդիրներ են եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս