Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կարող են ամենաթանկը դառնալ պատմության մեջ. Fox News

2018 թվականի միջանկյալ ընտրությունները կարող են պատմության մեջ ամենաթանկը դառնալ եւ նստել 5 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Center for Responsive Politics հետազոտական կազմակերպության գնահատումները:

Այդ գնահատման մեջ հաշվի են առնված թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, քաղաքական գործողությունների կոմիտեների եւ այլ կազմակերպությունների ծախսերը, որոնք մասնակցել են ընտրական գործընթացին:

Մասնավորապես, դեմոկրատները ներկայիս ընտրարշավի համար հանգանակել են առնվազն 1,3 միլիարդ դոլար, իսկ հանրապետականները՝ ավելի քան 1 միլիարդ դոլար:

«Մենք սպասում ենք, որ որոշ ցուցանիշներ կաճեն, ինչպես դա միշտ լինում է,- հեռուստաընկերությունը բերել է Center for Responsive Politics-ի գործադիր տնօրեն Շեյլա Քրամհոլչի կարծիքը:- Քաղաքական արշավների համար վճարների սրընթաց թռիչքն այն բանի ակնառու ապացույց է ծառայում, թե որքան սուր է եղել պայքարը ներկայիս ընտրական ցիկլում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս