Բաժիններ՝

Եվրապատգամավորները Մերկելին կոչ են արել հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ից

Եվրախորհրդարանի շուրջ 100 պատգամավորներ, որոնք հիմնականում ներկայացնում են էկոլոգիստների, աջ կենտրոնամետների, սոցիալիստների եւ լիբերալ-դեմոկրատների, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հղած բաց նամակում կոչ են արել նրան՝ հրաժարվելու «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծից: Ընդամենը Եվրախորհրդարանի կազմի մեջ է մտնում 750 պատգամավոր:

«Մենք ձեզ, տիկին կանցլեր, խնդրում ենք, որ ձեր կառավարությունը վերանայի իր քաղաքականությունը «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ,- ասված է նամակում:

Ուղերձի հեղինակները պնդում են, որ Գերմանիայի դիրքորոշումը հակասում է Եվրոպայի էներգետիկական հանրակցության նպատակներին, անտեսում է Գերմանիայի գործընկերների շահերը եւ «Ռուսաստանին ԵՄ-ի վրա ներգործելու լրացուցիչ ռազմավարական լծակներ է տալիս, որովհետեւ (նախագիծը – խմբ.) մեծացնում է Եվրամիության էներգետիկական կախվածությունը Ռուսաստանից», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս