Բաժիններ՝

Լոնդոնում ցուցարարները հարձակվել են թուրք պաշտոնյայի վրա

Թուրքիայի Սանջաքթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման է ենթարկվել Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից: Այդ մասին հաղորդվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, Դոգյուջյուն ժամանել է Լոնդոն՝ մասնակցելու Մունիցիպալիտետների միջազգային միության նիստին: Բրիտանիայի մայրաքաղաքում նա դարձել է բողոքի ակցիայի վկան, որի մասնակիցները պնդում էին, որ Թուրքիան երեխաների ու անմեղ մարդկանց է սպանում քիմիական զենքի օգտագործմամբ:

«Նրանք մեզ վրա նետվեցին բռունցքներով: Մեր կողքին միայն երկու ոստիկաններ էին, եւ նրանց ուժերը բավական չէին: Իմ ամուսինն ու խորհրդականը միջամտեցին ու ինձ դուրս բերեցին այդ շրջանից: Ընկնելով մեր հետեւից՝ նրանք դարձյալ փորձեցին հարձակվել մեզ վրա»,-ասված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031