Շվարցենեգերն ստիպված է եղել Լոս Անջելեսի իր տնից տարհանվել հրդեհների պատճառով
Բնական հրդեհները հանգեցրել են Լոս Անջելեսի մի շարք, այդ թվում՝ շատ հեղինակավոր շրջանների համատարած տարհանման: Այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Մասնավորապես, տարհանվելու վերաբերյալ կարգադրությունը ներառել է հայտնի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի, ինչպես նաեւ դերասան Ռայան Ֆիլիպի բնակատեղիները:
«Եթե դուք հայտնվել եք տարհանման գոտում, դրան լրջորեն վերաբերվեք… Ես շնորհակալ եմ աշխարհի լավագույն հրշեջներին: Նրանք իսկական հերոսներ են, որոնք վտանգի են ենթարկում իրենց, որպեսզի պաշտպանեն Կալիֆոռնիայի բնակիչներին»,- գրել է Շվարցենեգերը Twitter-ում:
Բացի այդ, հրշեջների կարծիքով, հրդեհները նաեւ սպառնում են աշխարհում ամենամեծ գեղարվեստական թանգարաններից մեկին՝ Գեթթիին, որը գտնվում է Լոս Անջելեսում:
Ուժգին անտառային հրդեհները մոլեգնում են Կալիֆոռնիայի ամբողջ տարածքում:
Հոկտեմբերի 27-ին Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել է այս նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Նահանգի 58 օկրուգներից 43-ում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: