Իտալիայում անցկացվում են քաղաքապետերի ընտրություններ երկրի 4 խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում:
Թեհրանը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել ամերիկյան Boeing ընկերության հետ՝ 100 քաղաքացիական ինքնաթիռ ձեռք բերելու մասին:
Սիրիայի Համա նահանգի Սալամիա բնակավայր և Լաթաքիա նահանգի Ալ-Ջանուբի շրջան է տարվել 8.5 տոննա մարդասիրական բեռ, ասվում է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալիք հանդիպումը և հայտարարել, թե ադրբեջանական կողմը հույս ունի, որ Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կերպով է լուծվելու:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթի գների անկումը մեծ փորձություն է դարձել Ադրբեջանի համար:
«Ռուսաստանը բոլոր հարցերում փորձում է համագործակցության ճանապարհով ընթանալ, քանի որ ուկրաինական հակամարտության գինը բարձր էր թե՛ Ռուսաստանի, և թե՛ Արևմուտքի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը
Բավքում մեկնարկած «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարին հրավիրված` Ֆարել Ուիլյամսը, Քրիս Բրաունը և Էնրիկե Իգլեսիասը կոչված են զվարճացնելու մրցաշարի երկրպագուներին` օգնելով քարոզել իշխող Ալիևների կողմից առաջ տարվող միտքն այն մասին, թե իբր Ադրբեջանը երջանիկ երկիր է:
Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ներդրողները 10 տարով կազատվեն կորպորատիվ եկամտահարկից. Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Պատերազմական գործողությունների վերսկսումը հավանական եմ համարում, սակայն դա չեմ կապում ինչ-ինչ մարզական իրադարձությունների մեկնարկի կամ ավարտի հետ: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե պաշտոնական Բաքուն ինչ չափով կհամաձայնի մաս կազմել ռուսական աշխարհաքաղաքական ծրագրերին ու նախագծերին: Ադրբեջանում անցկացված սոցհարցումներին ուշադրություն դարձնելու կարիք չկա. դրանք, ակնհայտորեն, ներդաշնակեցված են պաշտոնական Բաքվի կողմից վարվող քաղաքականությանը»:
Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Բունդեստագի պատգամավոր, Կանաչների միության ղեկավար Ջեմ Օզդեմիրը թուրքական «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ այցելել է բժշկի՝ արյան բաղադրությունը ստուգելու համար:
Թևան Պողոսյանն ընդգծեց՝ անկախ նրանից, թե ինչ կպայմանավորվեն հանդիպման ընթացքում, մենք պետք է լավ կատարենք մեր «տնային աշխատանքը»՝ բանակի արդիականացում, բանակում եղած խնդիրների լուծում, և այլն:
Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում խոստովանել է, որ չէր ցանկանա հակառուսական պատժամիջոցները կարճ ժամանակում վերացնելուն: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:
Հարձակվողները ուժայինների վրա են նետել պայթուցիկ նյութ պարունակող շշեր, որոնք, սակայն, չեն հասել հատուկ ծառայության աշխատակցիների վրա և ընկել են ասֆալտին: Հյուպատոսարանի շինության տարածքում կայանած ավտոﬔքենաները ﬖասներ են կրել: Դեռևս հայտնի չեն հարձակվողների ինքնությունն ու նրանց այդ արարքի դրդապատճառները:
Դատարանը հաստատել է Եգիտպոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման վեց անդամների մահվան դատավճիռը: Նրանք նույն գործով կախաղանի միջոցով մահվան էին դատապարտվել մայիսի 7-ին: Դատարանի որոշումն ավելի ուշ հաստատման էր ուղարկվել երկրի բարձրագույն մուֆթիին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ Նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
Աֆղանստանում զինվորականները երկրի հարավում անցկացրած հատուկ օպերացիայի արդյունքում ազատել են «Թալիբան» ծայրահեղական խմբավորման մոտ գերության մեջ գտնվող նվազագույնը 9 անձի: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն` հղում կատարելով Աֆղանստանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
Ստամբուլում իսլամիստները հարձակվել են Radiohead խմբի երկրպագուների վրա այն բանի համար, որ վերջիններս իսլամական սրբազան Ռամադան ամսվա ընթացքում օգտագործել են ոգելից խմիչքներ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Բանն այն է, որ Զաքարյանը, լսելով Թրամփի հայտարարությունները մեքսիկացիների հասցեին, խախտել էր վերջինիս հետ նախկին պայմանավորվածությունը, եւ հրաժարվել Վաշինգտոնում կառուցվող Թրամփի նոր շքեղ հյուրանոցում բացել իր ցանցի ռեստորաններից մեկը:
«Այն, ինչից մենք հիմա պետք է զերծ մնանք, դա զինված բախումն է ու մարտական կոչեր հնչեցնելը: Ով վստահ է, որ տանկերի սիմվոլիկ տեղաշարժը մեծացնում է անվտանգության մակարդակը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին, նա մոլորության մեջ է»,- ասել է նա:
Բրիտանացի պատգամավոր Ջո Քոքսի սպանության ﬔջ ﬔղադրվողը Լոնդոնում դատարանի առջև է կանգնել:
Մոսկվան Ռուսաստանի սահմանների մոտ ռոտացիոն սկզբունքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայումը խախտում է համարում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին»՝ այս մասին հայտարարել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Ուժեղ քամու հետևանքով առաջացած խափանումների պատճառով Լատվիայի Latvenergo ընկերության շուրջ 20 հազար հաճախորդներ զրկվել են էլեկտրականությունից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բելգիայի իրավապահ մարմինները նոր ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են 12 մարդու:
Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Օսմանյան կայսրության ամենակարևոր դաշնակիցներից էր: Իր հյուպատոսներից ստացած զեկույցների արդյունքում երկիրը շատ լավ տեղեկացված էր, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում:
Կանադայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն այսուհետ թույլ է տալիս ակտիվ էֆթանազիան: Սենատի անդամներից 44-ը կողմ են քվեարկել օրենքի նախագծին, 28-ը` դեմ:
Հայաստանի համար հասունանում է հերթական սպառնալիքը: Եվ եթե թուրքական կողմի «ճանապարհային» քարտեզն իրականություն դառնա նրանց նշած ժամկետներում, ապա այդ սպառնալիքը կարող է ավելի առարկայանալ շատ մոտ ապագայում: Դրանց դիմակայելու համար Հայաստանը հաշված ամիսներ ունի:
Daily Mail-ը տեսագրություն է հրապարակել, որն զբոսաշրջիկները նկարահանել են Հնդկաստանում: Նրանց աչքի առաջ վագրը հոշոտել Է ընդձառյուծին: Նշվում է, որ տեսագրությունը հունիսի 14-ին արվել է Ջայփուր քաղաքի մերձակայքում:
Պեկինի Մտավոր սեփականության պաշտպանության բյուրոն համաձայնել է չինական ընկերության բողոքներին, որից Apple-ն իբր գողացել է նրա սմարթֆոնի դիզայնը:
Մեզ հրահանգում կամ, լավագույն դեպքում, հորդորում են սպասել ցանկացած հարցում: Սպասել նորմալ պետություն ունենալու բաղձալի օրվան: Սպասել արդար ընտրություններին: Սպասել մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու արդարադատությանը: Սպասել կոռուպցիայի դեմ իրական պայքարին ու պետությունը մսխողների իրական դատաստանին: