Բաժիններ՝

Մելբուռնում առնվազն 50 մարդ է ձերբակալվել բնապահպան ակտիվիստների բողոքների ընթացքում

Հոկտեմբերի 29-ին բնապահպան ակտիվիստներից առնվազն 50 մարդ է ձերբակալվել Մելբուռնի ոստիկանության կողմից քաղաքային ցուցահանդեսային կենտրոնի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ: Հարյուրավոր բողոքողներ, որոնք Ավստրալիայի կառավարությանը մեղադրում են գլոբալ տաքացման դեմ պայքարում անգործության մեջ, փորձել են խանգարել Լեռնարդյունաբերության ճյուղում ներդրումներին նվիրված միջազգային խորհրդաժողովի (IMARС 2019) անցկացմանը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ինչպես ճշտել են ոստիկանությունում, ակտիվիստների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների բախումների ընթացքում տուժել է չորս մարդ՝ երկու ոստիկան, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել, ինչպես նաեւ երկու բողոքող:

Բողոքի ակցիայի ընթացքում ակտիվիստները, որոնք ձեռք-ձեռքի բռնած շղթա էին կազմել, գրեթե ամբողջովին արգելափակել էին շենքի մուտքը: Խորհրդաժողովի մասնակիցներն ու հյուրերը ստիպված են եղել ճեղքել-անցնել արգելաշղթայի միջով:

Դուրս եկող պատվիրակներին բազմությունը դիմավորել է «դուք պետք էամաչեք» եւ «ածուխն արյուն է ձեր ձեռքերի վրա» բացականչություններով:
IMARС 2019 եռօրյա խորհրդաժողովին մասնակցում են աշխարհի գրեթե 100 երկրի 7 հազարից ավելի պատվիրակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս