Բաժիններ՝

Հոնկոնգի՝ 2014 թվականի բողոքների առաջնորդին հեռացրել են ընտրություններից

Հոնկոնգի՝ 2014 թվականի բողոքների առաջնորդ Ջոշուա Վոնգին արգելել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 24-ին: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը:

Վոնգին ծանուցել են, որ նրա առաջադրումը չեղյալ է հայտարարվել, ասված է փաստաթղթում, որը նա հրապարակել է թվիթերում: Նա դարձել է միակ թեկնածուն, որին մերժել են ընտրվելու հնարավորությունից: Հոնկոնգի վարչակազմի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ պատճառը նրա քաղաքական հայացքներն են. նա շարունակում է հանդես գալ հանուն Հոնկոնգի ինքնորոշման իրավունքի, իսկ այդ հայացքները հակասում են Էլեկտորալ օրենսդրությանը, գրում է South China Morning Post-ը:

Վոնգը հայտարարել է, որ երբեք Հոնկոնգի անկախություն չի պահանջել, եւ որ իր համար նման համբավ ստեղծում են իշխանությունները Պեկինի ճնշման ներքո: Նրա խոսքով՝ ինքը հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, եւ իր դիրքորոշումը բարկացնում է իշխանություններին: Իր հեռացումը բողոքների սաստկացում կհրահրի, նախազգուշացրել է ակտիվիստը: Ջոշուա Վոնգը 23 տարեկան է:

Նա եղել է «Հովանոցների շարժման» առաջնորդներից մեկը, որոնք 2014 թականին 79 օր շարունակ խաղաղ բողոքել են: Նրան մեկ անգամ չէ, որ ձերբակալել եւ կալանավորել են, ինչպես նաեւ հեռացրել են ընտրություններից, հիշեցնում է AP-ն: Պեկինում նրան մեղադրել են օտարերկրյա խափանարարական ուժերի հետ կապերի մեջ, որոնք փորձել են դրսից ապակայնունացնել քաղաքի իրադրությունը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս