Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
Հուլիսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Շվեդիայի դեսպանը, որին վճռական բողոք է ներկայացվել հուլիսի 2-ի գիշերը Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա երկու անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակման կապակցությամբ։ Դրա մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Շվեդական դիվանագիտական առաքելության ղեկավարին մատնանշվել է Շվեդիայի իշխանությունների, դրանց թվում՝ իրավապահ մարմինների փաստացի անգործության անընդունելիությունը՝ այդ երկրում ռուսական արտասահմանյան ներկայացուցչությունների անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակի շարունակական վատթարացման պայմաններում, ինչն ուղեկցվում է ԱԹՍ-ների կիրառմամբ նրանց վրա իրականացվող պարբերական հարձակումներով։
Շվեդական կողմից պահանջել ենք խստորեն պահպանել պարտավորությունները՝ ըստ Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի, ինչպես նաև սպառիչ միջոցներ ձեռնարկել նշված միջադեպերին վերջ դնելու համար»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

