Բաժիններ՝

Բրիտանիան օգտահանման կենթարկի հուշադրամները Brexit-ի ժամկետի հետաձգման պատճառով. BBC

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) կվերամշակի հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալուն նվիրված՝ 50-փենսանոց հուշադրամները՝ Brexit-ի ժամկետը եկող տարվա հունվար հետաձգվելու պատճառով: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

Մետաղադրամի, որի դիզայնը հավանության է արժանացել Գաղտնի խորհրդի՝ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու խորհրդականների մարմնի կողմից, դիմերեսին կար «Խաղաղություն, բարգավաճում եւ բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ» մակագրությունը եւ Brexit-ի օրը: Այժմ հոկտեմբերի 31-ը Միությունից թագավորության դուրս գալու ժամկետը երեք ամսով հետաձգվելու պատճառով վավերական չէ:

Ընդամենը մինչեւ հոկտեմբերի վերջը, BBC-ի տվյալներով՝ պլանավորվում էր ծրագրի շրջանակներում թողարկել 10 միլիոն նոր մետաղադրամ, ծրագիր, որը պաշտպանում էր ֆինանսների նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը, որը հուլիսին այդ պաշտոնում փոխարինել է Ֆիլիպ Համոնդին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս