Բաժիններ՝

Արծաթագույն մեծ գնդեր՝ լողափին․ Ավստրալիայում փորձում են հասկանալ հանկարծակի հայտնված խորհդավոր գնդերի ծագումը

Ավստրալիայի իշխանությունները հետաքննում են Քվինսլենդի հյուսիսային մասում ափ դուրս նետված խորհրդավոր արծաթագույն մեծ գնդերի ծագումը։ Թաունսվիլից հյուսիս գտնվող Ֆորեսթ լողափում հայտնաբերված 6 հսկայական գնդերը, ենթադրաբար, տիեզերական աղբ են։

Ավստրալիայի տիեզերական գործակալությունը (ASA) ներկայում փորձում է պարզել դրանց ծագումը։

BBC-ն հարցում է ներկայացրել գործակալությանը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պաշտպանիչ հագուստով մասնագետները գնդերը ոստիկանության հսկողության ներքո տեղադրել են հատուկ տարաների մեջ՝ դրանցում վտանգավոր նյութերի պարունակման մտավախությունների պատճառով։

Քվինսլենդի հրշեջ և փրկարարական ծառայությունը կիրակի հայտարարել է, որ գնդերի հայտնաբերման վայրի շուրջ սահմանվել է 50 մետրանոց արգելված գոտի։

Գործակալությունը կոչ է արել տարածքում կասկածելի առարկաներ գտնող յուրաքանչյուրին չդիպչել դրանց։ Իշխանությունները խորհուրդ են տվել նման առարկաներ հայտնաբերող յուրաքանչյուր անձի անմիջապես տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա և հայտնել այդ մասին արտակարգ ծառայություններին։

Համացանցում շրջանառվում են ենթադրություններ, որ հայտնաբերված գնդերը կարող են տիեզերանավի հրթիռային վառելիքի բաքեր լինել։ Այս դեպքում դրանք կարող են պարունակել դյուրավառ կամ քիմիապես ակտիվ նյութերի հետքեր։ Այնուամենայնիվ, դեռևս անհայտ է, թե որ տիեզերանավին կարող էին պատկանել այս առարկաները կամ ով է դրանք արձակել։

Այնուամենայնիվ, սա առաջին դեպքը չէ, երբ խորհրդավոր առարկաներ են հայտնաբերվում Ավստրալիայի ափին։ 2023 թվականին Հնդկաստանը հաստատել է, որ Արևմտյան Ավստրալիայի Պերտի մոտ գտնվող լողափ դուրս եկած հսկայական մետաղական գմբեթն իր հրթիռներից մեկի բեկորն էր։ Ավելի ուշ Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) ներկայացուցիչը BBC-ին հայտնել էր, որ վիճելի առարկան «Բևեռային արբանյակային արձակման սարքի» (PSLV) բաղադրիչ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031