Բաժիններ՝

Ֆիլիպիններում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 400-ը

Հոկտեմբերի 29-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 400-ը: Այդ մասին հայտնել է Manila Bulletin թերթը:

Ավելի վաղ հաղորդվել էր ինը զոհվածի եւ 40-ից ավելի տուժածների մասին: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը երեքշաբթի առավոտյան հայտնել է, որ Ֆիլիպիններում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ավելի ուշ այն նվազեցվել է մինչեւ 6,6 մագնիտուդ:

Ստորգետնյա ցնցումները նաեւ ենթակառուցվածքի ավերման են հանգեցրել Մինդանաո կղզու տարբեր շրջաններում եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031