Բաժիններ՝

ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի Սերբիա կմեկնեն նոյեմբերի 3-ից

ՀՀ քաղաքացիների համար Սերբիա մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի վերացման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` սերբական կողմից բանավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին Սերբիան հայտարարել է սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի միակողմանի վերացման մասին։

«Որոշումը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից՝ որոշման ընդունումից 8 օր անց։ ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ դեռևս պաշտոնական գրություն չի ստացել»,-տեղեկացրեց Նաղդալյանը:

ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքը ՝ սահմանի հատելու պահից 90 օրվա ընթացքում: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031