Կանխատեսելի գործընթաց
«Ցավոք սրտի, շատ կանխատեսելի գործընթաց էր, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության փուլերից որևէ մեկի ընթացքում անպայմանորեն խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի այս կամ այն եղանակի մասին: Այս բանաձևը նույնպես բացառություն չէ»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկման և քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N296 բանաձևին:
Նա նշել է, որ դատելով ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունների լարված բնույթից՝ կարող ենք ասել, որ սա հերթական կանխատեսելի, Թուրքիային զգաստացնող զենքն է, որն ԱՄՆ-ը փորձելու է կիրառել:
«Բայց միևնույն ժամանակ՝ դա ունի մեկ այլ կանխատեսելիություն, ամերիկյան սպառնալիքները կամ ցեղասպանության ճանաչման սպառնալիքը Թուրքիայի վրա այլևս այն մեծ ազդեցությունը չի գործում, ինչ ունենում էր նախկինում: Չի բացառվում, որ սա պարզապես ամերիկյան զինանոցի հերթական զենքերից է, որը կիրառվում է տարբեր նպատակներով, և չեմ կարծում, որ բխում է հումանիստական կամ համամարդկային արժեքներին նրանց հավատարմությունից: Գոնե մեծ մասի մոտ այն ունի առավելապես քաղաքական շարժառիթ»,- ասել է Մելքոնյանը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: