ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ
ՈւԵՖԱ-ում արձագանքել են աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16-րդ եզրափակիչի ԱՄՆ — Բոսնիա խաղում խաղադաշտից հեռացված հեռացված ամերիկացի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունի որակազրկումը կասեցնելու ՖԻՖԱ-ի որոշմանը:
Կառույցի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ:
«Ֆոլարին Բալոգունի՝ հեռացումից հետո նշանակված ավտոմատ մեկխաղյա որակազրկման կասեցման վերաբերյալ երեկվա որոշումը կարմիր գծի հատում է ՈւԵՖԱ-ի համար։
Ֆուտբոլը, ինչպես ցանկացած այլ մարզաձև, հիմնված է կանոնների վրա, որոնք ազնիվ, արդար և թափանցիկ պայքարի հիմքն են: Երբեմն կանոնակարգի դրույթները տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: Սակայն այս դեպքը դրանց շարքին չի դասվում: Հեռացումից հետո նվազագույնը 1 խաղով ավտոմատ որակազրկումը կիրառվում է պարտադիր կերպով և ուժի մեջ մտնելու համար իրավասու մարմնի որևէ որոշում չի պահանջում: Սա կանոնակարգով ամրագրված սկզբունք է, որը չի կարող բացառությունների առարկա դառնալ, առավել ևս մրցաշարի ընթացքում, երբ մի քանի այլ խաղացողներ արդեն հայտնվել են նմանատիպ իրավիճակում և սահմանված կարգով կրել են իրենց որակազրկումը:
Երբ կանոնների պահպանումն այլևս չի երաշխավորվում նրանց կողմից, ովքեր պարտավոր են ապահովել դրանք, խաղի ամբողջականությունը վտանգի տակ է հայտնվում, իսկ մրցաշարի նկատմամբ վստահությունն անխուսափելիորեն խարխլվում է: Մենք մեր տարակուսանքն ենք հայտնում այս աննախադեպ, անբացատրելի և որևէ կերպ չարդարացված որոշման կապակցությամբ», — Նշված է ՈւԵՖԱ-ի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշման շնորհիվ Բալոգունը կկարողանա խաղադաշտ դուրս գալ ԱՄՆ-ի և Բելգիայի հավաքականների միջև կայանալիք 1/8 եզրափակիչի խաղում:
Armsport

