Բաժիններ՝

Թրամփը հրապարակել է ալ Բաղդադիի վնասազերծման գործողությանը մասնակցած շան լուսանկարը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հրապարակել է ծառայողական շան լուսանկարը, որը վերքեր է ստացել՝ մասնակցելով Սիրիայի տարածքում ամերիկացի զինծառայողների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վնասազերծման գործողությանը։

«Մենք գաղտնազերծել ենք հիանալի շան (նրա անունը չի գաղտնազերծվել) լուսանկարը, որը նման գերազանց աշխատանք կատարեց ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին բռնելու ու վերացնելու գործողության ընթացքում»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ իր հաղորդագրությանը կցելով կենդանու լուսանկարը:

Նույն լուսանկարը հայտնվել է նաեւ Twitter-ում Սպիտակ տան պաշտոնական էջում: Լուսանկարն ուղեկցվում է «Շատ լավ տղա» մակագրությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031